2016 թվականին «Տաշիր» խմբի կողմից կառավարման ստանձնելու պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը աշխատել է վնասով և ունեցել է շուրջ 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս։ Այս մասին նշվում է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Ըստ հրապարակման՝ «Տաշիր» խմբի կառավարման արդյունքում ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահութաբեր։ Նշվում է նաև, որ ստացված շահույթի շուրջ 30 տոկոսը՝ մոտ 80 մլրդ ՀՀ դրամ և ավելի, ուղղվել է ներդրումներին։ Ընդհանուր առմամբ, կառավարման 9 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է մոտ 270 մլրդ ՀՀ դրամի ներդրում։
Գրառման հեղինակները դիմում են պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ նշելով. «Պարոն Թունյան, որպես տնտեսագետ, որը հասկանում է, լա՞վ թիվ է այսքան ներդրումը թե՞ ոչ, Դուք Հայփոստում այսքան ներդրում արե՞լ եք, թե՝ ոչ»։

















