Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։ Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Խոսեք (եկեղեցու ղեկավարության դեմ), ամեն ինչ կանեն ձեզ համար»»,-ասել է Աբրահամյանը։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։