• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Փաշինյանը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը

— Հեղինակ ` —
10/10/2026
/ Քաղաքականություն
0
Փաշինյանը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
0
SHARES
37
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը հաջողության պատմություն է: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունն անցկացվում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների. «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այս հարցին պատասխանելը, որովհետև բոլորդ գիտեք, որ Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել: Մենք նաև այդ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ հետագայում ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար»:

Վարչապետի կարծիքով՝ կարևորագույն խնդիրներից մեկն այս ամենի վերաբերյալ հանրության ընկալումն ու իրազեկումը բարձրացնելն է. «Մեր քաղաքականությունը, խնդրի հետ առնչվելու առաջին վայրկյաններից, եղել է հետևյալը՝ նախ պատասխան ձևակերպել հանրությանը հուզող բոլոր հարցերին: Եվ երկրորդը՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորինս տեսանելի և շոշափելի կերպով այս նախագիծը համարեն նաև իրենցը, և ոչ թե նախագիծ, որ այլ տեղերից այլ մարդիկ եկել և իրենք իրենց համար իրականացնում են, այլ սա մի մեծ գործընկերություն է ներդրողների, տեղական կազմակերպությունների, Կառավարության և հանրության: Եկեք ի վերջո արձանագրենք՝ այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է: Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի Հանրապետության զարգացմանը և բարեկեցությանը: Այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար: Կարծում եմ՝ այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ հաջողություն ենք գրանցել»:

Երկրի ղեկավարն անդրադարձել է ծրագրի շրջանակում ներկրված ժամանակակից տեխնիկային, տեխնոլոգիական շղթայի սպասարկմանը, որը ենթադրում է բարձր որակավորման նոր աշխատատեղերի ստեղծում, բարձր վարձատրություն և բարեկեցության ավելի բարձր աստիճան։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ տասնյակ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն: Եվ նաև պիտի արձանագրենք, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է, և այստեղ այդ ամեն ինչը տեսնում ենք»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ հաջորդ կարևոր որոշումը նման ներդրումային ծրագրերի սոցիալական պատասխանատվության ընդգծումն է, որովհետև ազդակիր համայնքներն էական աջակցություն կստանան Լիդիան ընկերությունից:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, որը ՀՀ ժողովրդի լրացուցիչ բաժնեմասն է: Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին 7.9% տարեկան միջինում աճ է ունեցել և 2018 թվականից երկրի ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով՝ 53% աճ է ունեցել:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորության արդյունքները կլինեն՝ ճանապարհներ, դպրոցներ, լուսավորություն, անվտանգություն և այլն. «ՀՀ-ում ոչ մի ընտանիք, ՀՀ ոչ մի անհատ, անկախ նրանից, թե բարեկեցության ինչ աստիճանի վրա է և ինչքան եկամուտ ունի տարեկան և ամսական, որևէ մեկն իր, իր ընտանիքի բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան գումար, ինչքան ծախսում է ՀՀ պետական բյուջեն և ինչքան ծախսում են ՀՀ համայնքային բյուջեները։ Այս միտքը, երբ առաջին անգամ հնչեցրել եմ, շատերին է տարօրինակ թվացել, բայց դա գործնական իրականություն է և այս իրականության հետ բոլորս պետք է առնչվենք և այս իրականությունը բոլորս պետք է տեսնենք: Եվ իհարկե, այս նախագիծը հաջողություն է հենց սրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում: Նոր որակի հանքարդյունաբերությունը նույնպես էական նշանակություն ունի, և մենք այսօր նշում ենք նաև այդ իրադարձությունը, որ այն, ինչի մասին երկար տարիներ խոսել ենք, իրականություն է՝ մենք ունենք նոր որակի հանքարդյունաբերություն: Եվ մեր խնդիրն է լինելու առաջիկայում՝ ինչպես անել, որ ծրագիրը լոկոմոտիվի նշանակում ունենա և հանքարդյունաբերական մյուս ընկերություններում և մյուս ծրագրերում էլ մենք կարողանանք հասնել այսպիսի ստանդարտների»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս հաջող ներդրումային ծրագրի առիթով: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև սրանով մեր երկիրը զարգացման մի նոր փուլ է թևակոխում: Այո՛, Հայաստանի Հանրապետության պատմության առումով սա բավականին մեծ քայլ է, բայց ես հույս ունեմ եմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա: Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք: Բայց այսօր այս նախագիծն իր դերը կատարում է՝ որպես մի մեծ քայլ ՀՀ հանքարդյունաբերության, ներդրումային և տնտեսության զարգացման պատմության մեջ»:

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ Կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։ «Լիդիան Արմենիան» Հայաստան է բերել ժամանակակից և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ Ամուլսարում ներդնելով աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ հանքի շահագործման արդյունքում «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ի վրա կլինի 1.5–2% դրական ազդեցություն։ Ամուլսարի ծրագրի գործունեության արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան ուղղել 7-9 մլն ԱՄՆ դոլար:

Վերջին նորություններ

  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.