• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
03/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Փաշինյանը սպասարկում է թշնամի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես «պետականամետ» գործունեություն. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
20/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Փաշինյանը սպասարկում է թշնամի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես «պետականամետ» գործունեություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է: Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:

Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան: Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին: Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ: Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:

Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի: Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:

Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի: Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:

Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում: Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան: Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:

Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ: Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:

Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:

Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ: Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է: Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:

Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից: Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես… «պետականամետ» գործունեություն:

Tags: նիկոլ փաշինյանTribune.amԱդրբեջանթուրքիա
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Իրանց շենքի կողքը սենց շենք կթողնեի՞ն, ամեն ինչ կանեմ, որ կասեցվի. տեսանյութ
Հասարակություն

Իրանց շենքի կողքը սենց շենք կթողնեի՞ն, ամեն ինչ կանեմ, որ կասեցվի. տեսանյութ

03/06/2025
Հերի՛ք ա ուտեք, կշտացե՛ք, ես գործարար կին եմ, մեր հաշվին հարստանում եք. տեսանյութ
Հասարակություն

Հերի՛ք ա ուտեք, կշտացե՛ք, ես գործարար կին եմ, մեր հաշվին հարստանում եք. տեսանյութ

03/06/2025
Ախպեր, սրանք հզոր մարդիկ են, եթե հզորից հզորն էլ կա՝ կանգնացրեք. առինջցի. տեսանյութ
Հասարակություն

Ախպեր, սրանք հզոր մարդիկ են, եթե հզորից հզորն էլ կա՝ կանգնացրեք. առինջցի. տեսանյութ

03/06/2025
Առինջցիների բողոքի ցույցը՝ «հզորների» շենքի դեմ. ՈւՂԻՂ
Հասարակություն

Առինջցիների բողոքի ցույցը՝ «հզորների» շենքի դեմ. ՈւՂԻՂ

03/06/2025
Տրանսպորտում անկառավարելի վիճակ ստեղծվեց. ակցիաների արդյունքում փող քիչ են հավաքել. տեսանյութ
Քաղաքականություն

Տրանսպորտում անկառավարելի վիճակ ստեղծվեց. ակցիաների արդյունքում փող քիչ են հավաքել. տեսանյութ

03/06/2025
Ավինյանը՝ Մադրիդում. ուզում է Իսպանիայի փորձը Երևանում կիրառել. տեսանյութ
Քաղաքականություն

Ավինյանը՝ Մադրիդում. ուզում է Իսպանիայի փորձը Երևանում կիրառել. տեսանյութ

03/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Իրանց շենքի կողքը սենց շենք կթողնեի՞ն, ամեն ինչ կանեմ, որ կասեցվի. տեսանյութ

Իրանց շենքի կողքը սենց շենք կթողնեի՞ն, ամեն ինչ կանեմ, որ կասեցվի. տեսանյութ

03/06/2025
Հերի՛ք ա ուտեք, կշտացե՛ք, ես գործարար կին եմ, մեր հաշվին հարստանում եք. տեսանյութ

Հերի՛ք ա ուտեք, կշտացե՛ք, ես գործարար կին եմ, մեր հաշվին հարստանում եք. տեսանյութ

03/06/2025
Ախպեր, սրանք հզոր մարդիկ են, եթե հզորից հզորն էլ կա՝ կանգնացրեք. առինջցի. տեսանյութ

Ախպեր, սրանք հզոր մարդիկ են, եթե հզորից հզորն էլ կա՝ կանգնացրեք. առինջցի. տեսանյութ

03/06/2025
Առինջցիների բողոքի ցույցը՝ «հզորների» շենքի դեմ. ՈւՂԻՂ

Առինջցիների բողոքի ցույցը՝ «հզորների» շենքի դեմ. ՈւՂԻՂ

03/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In