Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է։ Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։ Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Նա է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։
Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։
Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել,որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են,որ նույնիսկ Ալիևն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։
Ավելին.ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել ,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։
Ի՞նչ էլ խոսեք. պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»։

