• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներից մեքենաների ներկրման հետ կապված մեքենայություններից

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/02/2025
/ Հասարակություն, Լրահոս, Տնտեսություն
0
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներից մեքենաների ներկրման հետ կապված մեքենայություններից
0
SHARES
11
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն, հայտնում են ՊԵԿ-ից:

Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայում չկա։  

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինեու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։

ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։  Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում։ Տեղեկացվում է, որ Կառավարության 2023 թ․ նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմամբ ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունն ապահովվում է դրամական միջոցներով։ Միաժամանակ, սահմանված վճարման պարտավորությունների ապահովման չափը կարգավորված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետով։     

Կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցը սկզբնապես ներմուծվելով օտարերկրյա անձի կողմից` շահագործման նպատակով հանձնվում է այլ անձանց (այդ թվում` ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին) և, միաժամանակ, ներմուծումն իրականացրած օտարերկրյա անձը լքում է երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը: Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման վարքագծից, քանի որ ՀՀ սահմանը հատելու պահից այդպիսի տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո և ՀՀ-ում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: ՊԵԿ-ը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատասխանատվություն․ ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի20 տոկոսիչափով:

Tags: ՊԵԿԵԱՏՄմեքենաTribune.am

Վերջին նորություններ

  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.