Ամեն տեղ, որտեղ հասարակությունը ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձին:
«Դա կարող է լինել համալսարան, բուհական միջավայր, հեռուստաընկերություն: Այդ հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ, փաշինյանական է: Գուցե մեր ժամանակ էլ լիարժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել, հիշում եմ, որ Նիկոլը էկրաններից չէր իջնում՝ անգամ հումորային հաղորդումների հյուրն էր: Մեկ անգամ էլ իմ հաղորդմանն է հյուր եկել:
Իսկ Պետրոս Ղազարյանը երեկ ստում էր, 2018 թ-ի դեկտեմբերից հետո, երբ գնացի իրեն հյուր, մի քանի անգամ իրեն դիմել եմ, որ ինձ հրավիրի: Կներեք անհամեստությանս համար, բայց ես ամենավերջին մարդը չեմ քաղաքական դաշտում, որին 5 տարի չեն հրավիրել եթեր: Հ1-ում կա «սև ցուցակ» ու Սրբազանի դժգոհությունները մեղմ էին ու իրավացի»,- ասաց Աշոտյանը: