Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։
Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։
Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։ Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

















