Ըստ «Ֆոնտանկա» թերթի՝ բլոգեր Իլյա Ռեմեսլոն, որը նախկինում հայտնի էր իր կառավարամետ դիրքորոշմամբ և մատնություններով, հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգի Սկվորցով-Ստեպանովի անվան թիվ 3 հոգեբուժարանում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոշտ քննադատելուց հետո: Հիվանդանոցի տեղեկատվական բաժինը լրագրողներին հաստատել է, որ այդ անունով հիվանդը իսկապես բուժվում է այնտեղ:
Հաղորդվել է, որ մարտի 19-ի առավոտյան Ռեմեսլոն, որը նախորդ օրը ակտիվորեն հարցազրույցներ էր տալիս, անջատվել է ինտերնետից և մի քանի ժամ չի երևացել սոցիալական ցանցերում:
Քննարկումների առիթ է դարձել մարտի 17-ին Telegram-ում Նրա գրառումը՝ «հինգ պատճառ, թե ինչու ես դադարեցի աջակցել Վլադիմիր Պուտինին» վերնագրով։ Այնտեղ նա Ուկրաինայի հետ պատերազմն անվանել է «փակուղային», մատնանշել է տնտեսական կորուստները, ԶԼՄ-ների վրա ճնշումներն ու ինտերնետի արգելափակումը, ինչպես նաև հայտարարել Է Պուտինի չափազանց երկար իշխանության մնալու մասին։ Սկզբում համացանցում ենթադրում էին, որ հաշիվը կարող են կոտրած լինել, սակայն հաջորդ օրը Ռեմեսլոն հաստատել է, որ ինքն է գրել տեքստը:
Իլյա Ռեմեսլոն նախկինում հայտնի էր Ալեքսեյ Նավալնիի դեմ իր ակտիվ արշավով և կարևոր դեր է խաղացել ФБК-ի նվիրատվությունների հետ կապված «խարդախության» գործում:

















