ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված չեն։
«Հրավեր կա, և ՌԴ նախագահը երախտագիտությամբ ընդունել է այն: Սակայն այցի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել դիվանագիտական խողովակներով»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերը չեն կարող Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի առարկա դառնալ:
«Ոչ, դա չի կարող և չի լինի հեռախոսազրույցի առիթ։ Դա Թուրքիայի ինքնիշխան գործն է»,- նշել է նա։