ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի՝ Ֆրանսիայում կալանավորմանը՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինը Բաքու պետական այցի ժամանակ նրա հետ հանդիպում չի ունեցել։
«Կրեմլում տեղյակ չեն, թե Ֆրանսիայում կալանավորված Դուրովն ինչում է մեղադրվում»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Տելեգրամի հիմնադիրը ձերբակալվել էր Ադրբեջանից Ֆրանսիա ժամանելուն պես։