Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին, հայտնում է «Մեր քաղաքը» դաշինքը, որի առաջին համարը Մարտուն Գրիգորյանն է:
«Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: