Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա, Քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ Կենդանաբանական այգուց հայտնել էին, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից այգի տեղափոխված էգ առյուծը չի արթնացել քնեցումից հետո։
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված է հայտարարության մեջ։
