Հոկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակները։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փորձարկումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝
- 10:00-10:30՝ Հակո բնակավայրում,
- 11:00-11:30՝ Սորիկ բնակավայրում,
- 12:00-12:30՝ Արևուտ բնակավայրում,
- 13:00-13:30՝ Ուջան բնակավայրում։
Փրկարար ծառայությունից խնդրում են բնակիչներին չանհանգստանալ՝ նշելով, որ շչակների գործարկումը նախատեսված է փորձարկման նպատակով։

