Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում ուժեղ փոթորիկ է մոլեգնել՝ թույլ չտալով ինքնաթիռներին վայրէջք կատարել քաղաքի օդանավակայաններում։
«Հզոր փոթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում», — ասվում է թերթի սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։
Օդանավակայաններում հնարավոր զոհերի կամ ուշացումների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
