Թեև Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել, նա հրաժարվում է եկեղեցուց դուրս գալ, այսօր նա մեկ մկրտության և երկու պսակադրության արարողություն է իրականացրել։ այս մասին գրում է News.am-ը։
Նշվում է, որ Սարգիս քահանան, որը արարողության մասնակիցներին տեղեկացնում էր, որ տվյալ քահանան կարգալույծ է հռչակվել, որ արարողությունն անօրինական է և Մայր Աթոռը չի ընդունելու և վկայական չի հատկացնելու։
Մասնավորապես, մկրտության արարողության մասնակիցներից մեկը հետաքրքրվեց նախկին քահանայից, թե արդյոք սա օրինական է և վկայական տրամադրվելու է։ Վերջինս վստահեցրեց, որ այո, տրամադրվելու է վկայական։
Իսկ ավելի ուշ, երբ կայքի լրագրողը հետաքրքրվել է, թե որտեղի՞ց է վկայական տրամադրելու, եթե Մայր Աթոռն իրեն կարգալույծ է հռչակել, նա պատասխանեց, որ որեւէ մեկը իրենից վկայական չի պահանջել։
Ի դեպ, News.am-ը նշում է, որ Հովհաննավանքում պսակադրվողը ՔՊ–ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է, որոնք եկել են հեռավոր Բյուրեղավանից։

















