• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
17/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
22/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ արտահայտությունների, մարզային այցելությունների, տարբեր հնարածին թեմաներով «դասախոսությունների» հաճախականությունն ու ցուցաբերած եռանդն այնպիսին են, որ առանձին մեկնաբաններ հակվում են այն վարկածին, թե Փաշինյանը կարող է «հանկարծակի» արտահերթ ընտրությունների մասին հայտարարել նույնիսկ այս տարի:

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով կհեռանա Փաշինյանը: Հարցն այն է, որ նա, օրինակ՝ կառավարության ծրագրով հաշվետու զեկույցով հանդես գալիս լինի, կամ թե՝ Սյունիքի գյուղերում ոռոգման ջուր չունենալը Երևանում ոմանց կողմից ատամները դավադրաբար լվանալու հետ կապի, նույն՝ ընտրարշավային կեցվածքի ու հռետորաբանության մեջ է:

Նախօրեին էլ, ասենք, մեկնել էր սահմանազատման հետևանքով իր կենսատարածքից էականորեն զրկված և ավելի վատ ձևով թշնամական նշանառության տակ դրված Կիրանց: Կանգնել էր պատի տակ: Չէ, ոչ թե իր՝ մի քանի անգամ ակնարկված մարկեսյան պատի, այլ իր իսկ «քաղաքականության» հետևանքով հայկական տարածքների վրա գոյացրած սահմանապատի: Ու, բնականաբար, էլի փիլիսոփայում էր. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց»:

Ի դեպ, կոնկրետ Կիրանցի վերաբերյալ, կարծում ենք, ամենից դիպուկը հենց կիրանցեցի Գոհար Վարդանյանի հակադարձումն էր. «Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո՝ մոտ 7 հա…»:

Առաջին հայացքից շատերին միգուցե կարող է թվալ, թե ինչի՜ մասին է խոսում բնակիչը: Փաշինյանը գաղափարախոսության մասին է ասում, իսկ կիրանցեցին՝ ինչ-որ նվազած հեկտարների, վարելահողերի: Դե, հնարավոր է՝ Փաշինյանը գաղափարներով է ապրում, բայց մարդիկ ապրում են շատ ավելի հողեղեն իրողություններով: Մարդիկ ասում են ու, բոլորը դա կարող են տեսնել, եթե կույր չեն, որ իրենց կենսատարածքը, երկրի կենսատարածքը Փաշինյանն ուղղակի վերցրել ու նվիրել է թշնամուն, ու շարունակելու է հանձնել, և ոչ միայն Տավուշում կամ Սյունիքում…

Ու ո՞րն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Այն ամփոփված է Փաշինյանի, օրինակ՝ այն մոտեցումներում, որ Արցախը Հայաստանի պետականության թշնամին է, որ Արցախի հայերը հայության թշնամիներ են, ու պետք է անխնա ատելություն սերմանել նրանց նկատմամբ, տնազրկել, հայրենազրկել ու ծաղրել, հայտարարել, թե՝ «բա մնայիք, կռվեիք…», ու այդպես շարունակ:

Է՞լ որն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Դա այն է, որ Արարատը պետք է ջնջել, որ ոչ մի Արևմտյան Հայաստան էլ չկա ու չի եղել, որ թուրքը եղբայր է ու բարեկամ, իսկ ադրբեջանցի թուրքն ընդհանրապես՝ հարազատ: Սա է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փաստացի նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Նրանք երկուսն էլ նույն բանն են ասում, նույն սպառնալիքներով են խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Ու հիմա, երբ իր իշխանությունը պահելու տենդով համակված Փաշինյանը հայտարարում է, թե ներկայիս Կիրանցը մարմնավորում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, դա հնչում է ոչ թե որպես նախընտրական կարգախոս, այլ ամենաուղիղ սպառնալիք: Սպառնալիք՝ ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի համար: Այսինքն, «իրական Հայաստանը» այն է, որ քո կենսատարածքը նվիրես քեզ կոտորելու ձգտող թշնամուն, պատսպարվես ինչ-որ կղզյակների վրա, ինքնացանկապատվես և «ո՜ւֆ, մենակ թե խաղաղություն լինի» մրմնջալով հուսաս, թե թշնամին քեզ խնայելու է: Հա, այդ ընթացքում «իրական Հայաստանի» փաշինյանական գաղափարախոսությունը պարտադրում է, որ մոռանաս քո ազգը, ուրանաս քո պատմությունը, ուրանաս քո զոհվածներին, ուրանաս քո հավատը, քո լեզուն:

Ճիշտ է, դա ներկայացվում է ոչ թե ուրացում, այլ «հանուն խաղաղության»:

Այ, սա է մեխը: «Խաղաղությունը»: Նշում ենք չակերտների մեջ, որովհետև Փաշինյանի բերածը խաղաղություն չէ: Նա պաշտոնավարում է արդեն 7 տարի, որից 5 տարին, 2020-ի ամառվանից սկսած, պարբերական պատերազմներ են, ռազմական գործողություններ, մարդկային ու տարածքային կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Եվ այդքան մահ, աղետ ու կորուստ բերած Փաշինյանն ու նրա «կարկառունները» դեռ համարձակվում են ոչ միայն ընդհանրապես խոսել, այլ խոսել… խաղաղությունից:

Մեծ հաշվով, ի՞նչ են ցույց տալիս Փաշինյանի այս այցելությունները, «փիլիսոփայական» ու «գաղափարախոսական» ճառաբանությունները: Մեծ հաշվով շարունակում են զիջումները, հանձնումները, պարտությունները ներկայացնլ որպես հաղթանակ, հաջողություն, առաջընթաց:

Արցախն աղետած Փաշինյանը, բնականաբար, պիտի Արցախը սպառնալիք համարի, իսկ արցախցիներին էլ մեղադրի, թե ինչո՞ւ 150 հազար հոգով, մեծուփոքրով չգերադասեցին ադրբեջանական հրոսակի զոհ դառնալ:

Բայց վերադառնանք «մեխին»: Նորություն չէ, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն խաղում են ժողովրդի նուրբ ընկալումների վրա՝ խաղաղությունը շահարկելով բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով: Պատերազմով սպառնալով հայ ժողովրդին, մարդկանց գլխին պատերազմ ու աղետ բերելով՝ «խաղաղություն» բառն են «ծախում» նույն մարդկանց վրա:

Չի կարող որևէ նորմալ մարդ խաղաղության չձգտել: Բայց ինչի՞ հաշվին խաղաղություն, երկիրը կործանելո՞ւ, թշնամական տիրապետության տակ դնելո՞ւ: Եվ այդ ի՞նչ խաղաղություն է, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է, սպառնում է նոր զավթումներով, բացահայտ ծրագրեր է մտմտում՝ Հայաստանը ոչնչացնելու:

Հա, ու ո՞րն է խաղաղության երաշխիքը: Ըստ Փաշինյանի, խաղաղության երաշխիքը… խաղաղությունն է, որը կնքված է «խաղաղության համաձայնագրով»…

Ոչ մի թուղթ ոչ մի դեպքում ոչ մի խաղաղություն չի կարող ու չի էլ երաշխավորել:

Մի խոսքով, Փաշինյանը դեռ էլի ու էլի ընտրարշավային դրսևորումներ կունենա, բայց եթե իսկապես շատ եք ուզում տեսնել նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչպես ասվում է՝ ակնառու տեսքով, ապա պետք է գնալ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտակերտ: Կարելի է Շուռնուխ էլ գնալ, Ներքին Հանդ էլ…»

Tags: նիկոլ փաշինյանTribune.amխաղաղության պայմանագիրՀՀադրբեջանական
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան
Կարճ միացում

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ
Հասարակություն

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Քաղաքականություն

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ
Հասարակություն

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16/05/2025
«Բարի գալուստ, Ալբանիա». ողջունում են արհեստական բանականության միջոցով «մանկացած» առաջնորդները. տեսանյութ
Քաղաքականություն

«Բարի գալուստ, Ալբանիա». ողջունում են արհեստական բանականության միջոցով «մանկացած» առաջնորդները. տեսանյութ

16/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In