ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է, որ դիմահարդարում է օգտագործում՝ «մեռած մարդու նման» չերևալու համար։
New York Post-ը հաղորդում է, որ Ջորջիա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ Թրամփը ծաղրել է դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆին՝ պնդելով, որ նա ավելի շատ գումար է ծախսել դիմահարդարման վրա, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ սենատոր, և նաև բացահայտել է, որ ինքն էլ քիչ դիմահարդարում է օգտագործում։
«Ես շատ քիչ [դիմահարդարում — խմբ.] եմ օգտագործում, և դա անում եմ ինքս։ Որովհետև եթե գոնե քիչ չես օգտագործում, մեռած մարդու են նմանվում, իսկ ես չեմ ուզում այդպիսի տեսք ունենալ», — մեջբերում է թերթը ամերիկացի առաջնորդի խոսքերը։
Լրագրողները բազմիցս նկատել են Թրամփի ձեռքի վրա տոնային կրեմի շերտ, որը նա օգտագործել է կապտուկները թաքցնելու համար, որոնք, ըստ Սպիտակ տան, առաջացել են հաճախակի ձեռքսեղմումներից։

