ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմակի հակահարված կտա յուրաքանչյուր սպանված ամերիկացի զինվորի համար՝ հավելելով, որ ինքն արդեն համապատասխան հրահանգ է փոխանցել ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարությանը։
«Ամեն անգամ, երբ Իրանը սպանի ամերիկացի զինվորի, բազմակի կվճարի այդ սպանության համար։ Այս հրահանգը փոխանցվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դանիել Քեյնին և յուրաքանչյուր ռազմական ղեկավարի», — գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։
Շաբաթ օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողների մահվան մասին՝ իրանական հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին հակազդելիս։ Երկու զինծառայողներն էլ հակահրթիռային ստորաբաժանումների անդամներ էին։
Ավելին, New York Times-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ Պենտագոնը թաքցրել է հուլիսի սկզբին Հորդանանում ԱՄՆ ուժերի վրա Իրանի կողմից հասցված երեք հարվածների մասին տեղեկատվությունը, որոնց հետևանքով վիրավորվել են տասնյակ զինծառայողներ և վնասվել են մի քանի ուղղաթիռներ։
