TRIPP-ը, եթե առանձնացնենք քաղաքական մասը և թողնենք միայն տնտեսական հատվածը, ապա ինքը էական տնտեսական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենալու, ասեմ՝ ինչու: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը:
«TRIPP-ով արդեն Ադրբեջանի կողմից էլ հայտարարվել է, որ իրենք ակնկալում ենք, որ 5 միլիոն տոննա բեռ է անցնելու, լավ վերցնենք ավելի լավատեսական սցենար, օրինակ 10 միլիոն տոննա բեռ է անցնելու, այդ ճանապարհը կազմելու է ընդամենը 40 կմ, որպեսզի հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ունենալ Հայաստանն այդ ճանապարհից այդ բեռնափոխադրումների համար, ապա կարող ենք վերցնել օրինակ համադրելի բեռնափոխադրում, երբ Հայաստանն իր տարանցիկ բեռները տեղափոխում է Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան, այդ դեպքում Հայաստանը Վրաստանին վճարում է 6 դոլար և դա մի դեպքում, երբ ճանապարհը նույնիսկ 5 անգամ ավելի երկար է, քան երբ որ ճանապարհն անցնելու է Մեղրիով»,- նշել է Ֆարսյանը:
«Եվ այդ դեպքում ստանում ենք, որ եթե մենք օրինակ TRIPP-ի դեպքում 1 տոննա բեռի համար վերցնում ենք 6 դոլար ադրբեջանական կողմից, ապա ակնկալվող եկամուտը 30-60 միլիոն դոլար է լինելու, և չեմ կարծում, թե դա այն գումարն է, որը կարող է էական տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի համար»,- ավելացրել է նա:
Խոսելով Ադրբեջանի տարածքով Հայաստան հասբնող ցորենի մասին՝ Ֆարսյանը նշել է, որ այդ թեման ուռճացված է, որովհետև ովքեր հայտարարել են, որ ցորենը գալու է, դա հայտարարում են վերջին վայրկյանին և այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ են անականկալի եկել դրանից:

















