Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է հինգ թուրք զինվոր։
Երեքշաբթի օրը Էսքիշեհիր նահանգում վթարի է ենթարկվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի Eurocopter AS-532 ուղղաթիռը, որը ուսումնական թռիչք էր կատարում։ Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։
«Մեր հինգ զինվորներ զոհվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով», — հայտարարել է նախարարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հինգշաբթի օրը Թուրքիայի Մալաթիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս զինվոր։ S-70 ուղղաթիռը անհայտ պատճառով վթարի է ենթարկվել Եշիլյուրտ շրջանում։

