Թուրքիայի Մալաթիա նահանգում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հրապարակել է տվյալները։
Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ տեղեկությունների, գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։
Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
