«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում»։
Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը քաղաքական ուժ է գրանցել. կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»։ Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը. նրանք «Մեր ձևով» շարժման անդամներն են։

















