Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,-գրել է նա:

















