Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-ArmeniaSputnik-ին հայտնել են ՊՆ-ից։

















