Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։
Այս մասին Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է հանրային հայտարարությամբ։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման և կատարելագործման, պատգամավորների էթիկական վարքագծի գնահատման, ինչպես նաև պատգամավորական անձեռնմխելիությանը վերաբերող հարցերի քննության համար։

















