• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ոչ մի կոմպետենտ կառավարություն թույլ չէր տա, որ նման հարցն ընդհանրապես մնա օրակարգում․ Վարդան Օսկանյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/08/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Շվեյցարիան բացում է դիվանագիտական դուռ՝ կանցնի՞ Հայաստանն այդ դռնով՝ դա կախված է ոչ Բաքվից, ոչ Բրյուսելից, այլ միայն հայ ժողովրդից». Վարդան Օսկանյան
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Այն ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, որտեղ նշվում էր Հայաստանով անցնող ճանապարհ՝ ըստ էության հայելային կառուցվածքով Լաչինի միջանցքի համարժեք, որը մի ժամանակ կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ․ գրել է Վարդան Օսկանյանը։

«Սակայն այսօր Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի։ Չկա նաև Լեռնային Ղարաբաղ՝ իր հազարամյակներ շարունակ այնտեղ բնակվող հայ բնակչությամբ։ Այդ հայելային համադրությունը, որի միջոցով Ադրբեջանը փորձում էր արդարացնել իր պահանջները, վաղուց պետք է փլված լիներ՝ սեփական անհեթեթության ծանրությունից։ Այն, որ դա տեղի չունեցավ, միակ պատճառը Հայաստանի դիվանագիտության լիակատար ձախողումն է։

Երբ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց էթնիկ զտման, Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն չմերժեցին միջանցքի գաղափարը, այլ լռությամբ, խառնաշփոթ հայտարարություններով և վտանգավոր զիջումներով լեգիտիմացրին այն։ Ավելին՝ հենց Փաշինյանն անձամբ բազմիցս ամրապնդեց Ադրբեջանի նարատիվը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի մաս»։ Այդ մի նախադասությունը նույնքան կործանարար էր, որքան ցանկացած ռազմական կամ դիվանագիտական պարտություն։ Այն ոչ միայն ջնջեց Հայաստանի դիվանագիտական դիրքերը, այլև քանդեց իրավական ու բարոյական հիմքերը՝ հետագա ադրբեջանական պահանջներին դիմակայելու համար, այդ թվում՝ «ինքնիշխան միջանցքի» գաղափարին Սյունիքի տարածքով։

Փոխանակ հակազդելու այդ նարատիվին՝ Հայաստանի վերլուծական և որոշ քաղաքական շրջանակները սկսեցին Սյունիքի մասին խոսել որպես գլոբալ ռազմավարական առանցք՝ պատկերացնելով այն որպես կենսական ուղի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, Թուրքիայի պանթուրքիստական հավակնությունների և Արևելք-Արևմուտք առևտրային երթուղիների սպասարկման համար։ Այս կերպ նրանք Ադրբեջանի ձեռքը տվեցին հենց այն աշխարհաքաղաքական արդարացումը, որի կարիքը ուներ երկկողմանի տարածքային ագրեսիայի համար։

Իրականությունն այն է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նախևառաջ նեղ, շահադիտական պահանջ է Ադրբեջանի կողմից՝ անխոչընդոտ մուտք ապահովելու իր արտատարածքային Նախիջևանի մարզ։ Ցանկացած ինքնիշխան պետություն կարող է բանակցել տրանսպորտային հասանելիության հարցերի շուրջ։ Սակայն այն, ինչ Ադրբեջանը պահանջում է, շատ ավելի վտանգավոր է՝ միջանցք արտատարածքային կարգավիճակով, որտեղ բացառված կլինեն Հայաստանի օրենքները, մաքսային վերահսկողությունն ու անվտանգության մարմինների ներկայությունը։ Ոչ մի ինքնիշխան պետություն չէր համաձայնվի այդպիսի պայմաններին։ Եվ ոչ մի կոմպետենտ կառավարություն թույլ չէր տա, որ նման հարցն ընդհանրապես մնա օրակարգում։

Արտաքին քաղաքականություն իրականացնող ուժ, որը պաշտպանել կարող է ազգային շահերը, ոչ թե արդարացնի դրանց կորուստը, ի սկզբանե կարող էր չեզոքացնել այդ նարատիվը։ Միջանցքի խնդիրը հնարավոր էր ներկայացնել որպես տարածաշրջանային հաղորդակցության փոխադարձ վերագործարկման գործընթաց՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորությունների փոխադարձ հարգման վրա։

Եթե այս կառավարությունն իսկապես ռազմավարական խորաթափանցություն ունենար, ապա միջանցքի նարատիվը պետք է թաղվեր այն պահից ի վեր, երբ Լաչինի միջանցքն անիմաստ դարձավ։ Փոխարենը՝ Փաշինյանի անհամահունչ քաղաքականությունը և Հայաստանի հիմնարար շահերը պաշտպանելու անկարողությունը վերածեցին այս ոչխնդիրը ազգային ճգնաժամի։

Հայաստանին այժմ անհրաժեշտ է ամբողջական դիվանագիտական վերագործարկում։ Բազմաթիվ այլ հարցերի կողքին՝ այս հարցը պետք է ձևակերպվի որպես հաղորդակցության բացման տարածաշրջանային գործընթացի մաս՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորությունների լիարժեք փոխադարձ հարգման վրա։ Ցանկացած այլ լուծում դիվանագիտություն չէ։ Դա միակողմանի և անընդունելի զիջում է»,- գրել է նա:

Recent Posts

  • Մենք մեր ձևով ենք անելու, մտքի գիգանտներ կան, իրանց լսես՝ վաղը Փաշինյանը կթռնի Կանադա
  • Ես իրենց ասում էի՝ մի փոշիացրեք ձայները, բայց ամբիցիաները վեր էին․ Սամվել Կարապետյան
  • Վայ քու արա, ամոթ ա․ որսորդ միության զենքերը դարձե՞լ են զենք-զինամթերք, ուռճացնում եք. փաստաբան
  • Կարող էինք երկիրը տանել ցնցումների, բայց մեզ կմեղադրեին․ Սամվել Կարապետյան
  • Տեսա, որ ընդդիմադիրները սպառում են իրենց, եթե ես չմասնակցեմ իմ դեմքով․ Սամվել Կարապետյան

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.