Կենտրոն ՔՀԿ-ում գտնվող ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը կոչով դիմել է արցախցիներին․
«Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, գտնվելով անօրինական կալանքի մեջ՝ իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում և միանում ձեր արդարացի պայքարին։
Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը, և ոչ ոք չի կարող լռեցնել և մեր սրտերից հանել դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը։
Չհուսահատվեք, հզորացեք հոգով և սրտով։ Մեր միասնականությամբ կհաղթենք անգամ սատանային։
Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ և ես իմ պարտքն եմ համարում շարունակել լուսահոգի Արցախի Հերոս, «Սև հովազ» ջոկատի հավերժ հրամանատար Ռուստամ Գասպարյանի երազանքները՝ ունենալ հզոր, հաղթանակած, փառապանծ, սիրով լի հայրենիք մեր սերունդների համար։
Աստված պահապան և օգնական բոլորիս։ Նվիրյալները չեն դավանափոխվում»: