ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 2026 թվական հուլիսի 17-ին Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը Նատալյա Ռոտենբերգը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանությանը ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հ․ Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից Նատալյա Սերգեյի Ռոտենբերգին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով:
Դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար, հայցադիմումը պետք է ընդունել վարույթ: Արդյունքում որոշել է Նատալյա Ռոտենբերգի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանությանը ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հ․ Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից Նատալյա Ռոտենբերգին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր հայտարարել 2026 թվականի նոյեմբերի 03-ը; Հիշեցնենք, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն այլևս պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։ Տեղեկությունը հաստատել էր Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ զույգը միասին ապրել է 8 տարի, այս տարվա մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։ Արզաքանցյանը, սակայն, պաշտոնապես հաստատել էր, որ կինն իրապես հաղորդում ներկայացրել է՝ գտնվելով «չար մարդկանց» ազդեցության ներքո։
