Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների որևէ հարցի հստակ պատասխան այսօր չտվեց։
Ասաց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։
Լրագրողի դիտարկմանը, որ հակառակորդն ակտիվացել է՝ նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։
«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն»,- նշեց Սարգսյանը։
Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։