ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Ամերիկացի դիվանագետը նման կարծիքի էր Վաշինգտոնում՝ «Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը:
«Թվում է՝ մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել [այդ] վերջնագիծը»,- ասել է Ուորլիքը: