Ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, ժամը 18:30-ին կանցկացվի Սրբազան պայքարի շրջանակներում իրականացվող կանանց առաջին ֆորումը։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ֆորումի ընթացքում կներկայացվեն նպատակները, հետագա անելիքները։
«Կքննարկվեն մեր բոլորի պատկերացումները և կանանց կարողությունների կարևորությունը՝ նաև Սրբազան պայքարը հզորացնելու հարցում։ Միջոցառմանը մասնակցելու համար շատ ցանկալի է նախապես գրանցվել՝ ներքևի հղումով, դժվարության դեպքում կարելի է գրանցվել նաև տեղում: Հանդիպումը տեղի կունենա Holiday Inn հյուրանոցի «Երևան» սրահում (հասցե՝ Ամիրյան 2, Հանրապետության հրապարակի հարևանությամբ)»,- գրել է նա։